Թունավորված ու հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

Թունավորված ու հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված ու հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի: Այս մասին Pressblog.info -ն տեղեկանում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունից:

Նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:

Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:

Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:

Հավելենք, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial