Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն

Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial