Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։
Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:
2024-ին Ալիևը կարող է կրկին առաջադրվել: