ԱՄՆ-ում անհայտ անձը սպանել է 3 կնոջ և 13-ամյա աղջկա

ԱՄՆ-ում անհայտ անձը սպանել է 3 կնոջ և 13-ամյա աղջկա

ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, տարբեր վայրերում կրակոցների հետևանքով սպանվել է 3 կին և 13-ամյա աղջիկ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Կասկածյալին որոնում են։

Ավելի ուշ Fox News-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է, որ որոնումների արդյունքում ավտոմեքենայում մահացած են գտել կասկածյալ Մեյվիս Քրիստիանին, նախնական փորձաքննությամբ նա ինքնասպան է եղել։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial