Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորելը՝ Իսրայելում զարգացումների մասին

Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորելը՝ Իսրայելում զարգացումների մասին

Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին:

X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին», — գրել է Բորելը՝ շեշտելով՝ «ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», — գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial