Մոսկվան մտահոգված է, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին:
Նա նշեց, որ ներկայումս քայլեր են անհրաժեշտ արագորեն թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
«Մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ Ռուսաստանի Դաշնությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը, որպեսզի աջակցենք հարաբերությունների կարգավորմանը մեր բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտակա ճանապարհով բոլոր մակարդակներով և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում»,- հայտարարեց ՌԴ դիվանագետը։