Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

Մարտի 15-ի ցերեկը, 17-ին Հայաստանի առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան տեսքով։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial