Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա

Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես տեղեկացբում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ավետիսյանի գլխավորությամբ:

«Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկնեը ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է և մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial