Արտակարգ դեպք` Գյումրիում․  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք` Գյումրիում․ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Գյումրիի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գևորգ Դարբինյանը:

Ոստիկանները նաև պարզել են, որ նշված անձանց և մի քաղաքացու միջև Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի  է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել:

Կարճ ժամանակում Շիրակի մարզի ոստիկանները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ  ապրիլի 25-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում:
Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial