Բժիշկները արձանագրել են 7֊ամյա երեխայի  կենսաբանական մահը

Բժիշկները արձանագրել են 7֊ամյա երեխայի կենսաբանական մահը

Արարատի մարզում` Սուրենավան գյուղում, թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 09։20-ի սահմաններում։
3 երեխաներ դպրոց գնալիս են եղել, երբ թափառական 5 շներ հարձակվել են երեխաների վրա: Նրանք փախել են շների հարձակումից, բայց դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7 տարեկան Ալիկ Գ.-ն է:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial