Բաղրամյան պողոտայում՝ ԳԱԱ հարակից հատվածում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը.
«Մենք հիմա կճշտենք տեղեկատվությունն այդ նախագծին կողմ քվեարկածներ պատգամավորների և քաղաքական ուժերի մասին և կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն ու դրան աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն», — հարթակից ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին կողմ քվեարկած 67 պատգամավորներին։
«Տեսնում ենք, որ նրանց մոտ չի ստացվի դա։ Ոչ ոք չի կարող խլել ժողովրդի հաղթանակը, և ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայստանի Հանրապետությունից», — ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով.
«Պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժերը, ովքեր աջակցել են հակահեղափոխությանը»։