Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ

Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ

Բրյուսելում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Sudinfo-ն, հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։

Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ երևանյան ժամանակով 21։00-ի սահմաններում։ Նշվում է, որ զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստով են եղել։

Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial