ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:
Երեխային նկատել է անցորդը, լսելով երեխայի լացի ձայնը մոտեցել է երեխային :
Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Ըստ ականատեսների երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ: