Գյումրիում մանկահասակ երեխան շների հարձակման է ենթարկվել․ պատգամավորն ահազանգում է

Գյումրիում մանկահասակ երեխան շների հարձակման է ենթարկվել․ պատգամավորն ահազանգում է

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է Գյումրիում թափառող շների հարձակման վերաբերյալ վերջին օրերի բազմաթիվ ահազանգերին:
Պատգամավորը իր խեսքում նշեց, որ Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում թափառող շների խնդիրը դարձել է արդիական։ Հատկապես երեկոյան ժամերին մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտվում է, եւ շների մեծ խմբերն իրական սպառնալիք են մարդու կյանքի եւ առողջության համար։ Այսօր ևս պատգամավորը ահազանգը է սըացել այն մասին, որ Մուշ թաղամասում ևս մեկ մանկահասակ երեխա հարձակման է ենթարկվել: Պատգամավորը նաև հավելեց,որ խնդիրն առաջիկայում կքննարկի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial