Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում 2 երեխայի մոտ COVID է հայտնաբերվել։
Երեխաները 2 և 4 ամսական են։ Նրանք կոնտակտավոր են եղել և թեստավորումից հետո երեխաների մոտ
հաստատվել է COVID-19-ը։ Փոքրիկներն այս պահին բուժումը շարունակում են մայրաքաղաքի կլինիկաներում: