Գյումրու հրապարակում ավտոմեքենաներ են այրվել

Գյումրու հրապարակում ավտոմեքենաներ են այրվել

Հունվարի 5-ին, ժամը 18:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում գտնվող ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են «VAZ-2107» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1991 թ․) և «VAZ-21015» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել՝ 19:36-ին: Ամբողջությամբ այրվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան, իսկ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial