ԵԱ․ գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը երկրորդն է, Վարազդատ Լալայանը՝ երրորդը

ԵԱ․ գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը երկրորդն է, Վարազդատ Լալայանը՝ երրորդը

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում +110 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:

Գոռ Մինասյանը պոկեց 216 կգ, հրեց 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ արդեն 3-րդ անգամ:

Նույն քաշայինների պայքարում հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ գլխավերևում պահելով 205 կգ-անոց, հրում վարժությունում՝ 240 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 445 կգ արդյունքով Լալայանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա Վարազդատ Լալայանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում:

Վրաց ծանրորդ Լաշա Տալախաձեն դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ երկամարտի 485 կգ արդյունքով՝ միաժամանակ սահմանելով երկամարտի աշխարհի ռեկորդ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial