Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքով, Մոսկվան կարող է թիրախավորել բրիտանական օբյեկտները. Զախարովա

Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքով, Մոսկվան կարող է թիրախավորել բրիտանական օբյեկտները. Զախարովա

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանի տարածքին, Մոսկվան իրավունք կունենա հարվածելու Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս գտնվող բրիտանական օբյեկտներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե այդ սցենարն իրականացվի, ապա Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ռազմական օբյեկտներ, սպառազինություններ և այլն»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնը լեգիտիմ է համարում Կիևի կողմից բրիտանական սպառազինության օգտագործումը՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial