Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել ճանապարհից. Սասուն Միքայելյան

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել ճանապարհից. Սասուն Միքայելյան

«Վերջին պատերազմից հետո սահմանների հետ կապված մեծ փոփոխություն է եղել, հատկապես Սյունիքում, 500 քանի կիլոմետր»,- Panorama.am-ի փոխանցմամբ  այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ասել է  իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Պագամավորը հարց հնչեցրեց, թե ինչպես է ապահովվում սահմանային անվտանգությունը։

«Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց. էն յանը (կողմ, խմբ.) թուրքն է, էս յանը՝ մենք։ Անհասկանալի իրավիճակ է։ Էդ ժողովրդի անվտանգությունը ո՞նց պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել ճանապարհից։ Պարզ բան է դա։ Պիտի նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հարց հնչեցրեց նա։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը նշեց, որ դեռ սահմանային դելիմիտացիա իրականացված չէ, և շատ հարցեր են ծագում, որոնց օպերատիվ միջամտություն է պետք, ինչն էլ իրականացնում են սահմանապահ զորքերը։

«Ասեմ, այնտեղ, եթե տեղյակ եք, Գորիսից Կապան ճանապարահատվածի 20 կիլոմետրը ամենաբարդն է, այդտեղ նաև տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը, և եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, խաղաղապահները փորձում են լուծել»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Սասուն Միքայելյանը նկատեց, որ ապրիլի 15-ին է եղել Սյունիքում, մեքենայի անիվը վնասվել է, 2 ժամ կանգնել են, և որևէ սահմանապահի չեն նկատել։

«Հիմա մեր պաշտպանությունը պետք է իրականացվի, թե չէ 93-ին թուրքերն իջնում, ճանապարհից մարդ էին տանում»,- նշեց նա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial