«Եվրատեսիլ-2024»-ի հաղթողը պատահաբար կոտրել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը

«Եվրատեսիլ-2024»-ի հաղթողը պատահաբար կոտրել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը

«Եվրատեսիլ-2024»-ի հաղթող Նեմոն եզրափակիչ ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը։

Հիշեցնենք, որ երեկ կայացավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը։ Հայաստանի պատվիրակ Լադանիվան ելույթ ունեցավ 19-րդ համարի ներքո։

Հայաստանից բացի, եզրափակիչ փուլին մասնակցող երկրներն էին՝ Սերբիա, Պորտուգալիա, Սլովենիա, Ուկրաինա, Լիտվա, Ֆինլանդիա, Կիպրոս, Խորվաթիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Լատվիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսրայել, Հունաստան, Էստոնիա, Շվեյցարիա, Վրաստան, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ֆրանսիա։

Եվրատեսիլ 2024-ի հաղթող դարձավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով։

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լադանիվան զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial