Այսօր Թուքիայի կառավարության նիստում նախագահ Էրդողանն ասել է, որ խորապես վշտացած է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով: Նա կրկնել է իր ծեծված դիրքորոշումը, որ «հարցը պետք է լուծեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»:
«Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, որոնք հիմնված չեն պատմության վրա, օգտագործել է անարդար բառը: Այդ հարցերը պետք է լուծեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:
Արևմուտքը երկերեսանություն է ցուցաբերում հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», — ասել է Էրդողանը՝ կառավարության նիստից հետո կայացած հեռուստատեսային ուղերձում:
Թուրքիայի նախագահը կրկին առաջ է քաշել «արխիվները բացելու» չարչրկված թեզը և ԱՄՆ-ին խորհուրդ տվել՝ «Ինքներդ ձե՛զ նայեք»:
Թուրքիայի լրատվամիջոցները հայտնել են, որ այս շաբաթ հայտարարությամբ հանդես կգա նաև Թուրքիայի խորհրդարանը: