Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են

Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են

Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք հայ երիտասարդի ձերբակալման վերաբերյալ։ Նշվում է, որ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական վերաբերմունք ցուցաբերելու համար»:

Դատախազությունը հայտնում է, որ որոշում է կայացվել երեք հայ ֆուտբոլիստների նկատմամբ կիրառել տասնօրյա վարչական կալանք, ապա` արտաքսում:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial