Համացանցում են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բիշքեքում մեկնարկած հանդիպման կադրերը, որոնցում ՌԴ նախագահը ողջունում է իր ադրբեջանցի գործընկերոջը, ապա առաջարկում նախ քննարկել օրակարգային հարցերը մյուս գործընկերների հետ, որից հետո անցնել հիմնական թեմաների քնարկմանը դեմ առ դեմ ձևաչափով։
Պուտինը նախ հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջերս է հեռախոսազրույց ունեցել, ապա նշել, որ հանդիպմանն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր։
«Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, որը բավականին ծավալուն է։ Առաջարկում եմ մեր զրույցը ձևավորել այսպես. գուցե այն սկսենք երկրո՞րդ մասից, որպեսզի հնարավորություն ունենանք խոսելու ու քննարկելու մեր գործընկերների հետ: Այնուհետև մենք կմնանք դեմ առ դեմ և կքննարկենք հարցերի ամբողջական համալիրը, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը»,- ասել է ՌԴնախագահը: