Ռոբերտ Քոչարյանը հերքել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին լուրերը

Ռոբերտ Քոչարյանը հերքել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին լուրերը

Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ ներկայացված է հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ: Ռոբերտ Քոչարյան 20.09.2023»,- ասվում է հայտարարության մեջ

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial