Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան

Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան

ՀՀ նախկին ՊՆ նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում  հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության  հետևանքն են։ Նա նաև ընդգծել է, որ հեռացվել է ՊՆ նախարարի պաշտոնից, քանի որ ինքը հրաման է տվել կրակ բացել պետական սահմանի խախտման դեպքում։

Կարապետյանի խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը թշնամին նորից կանցնի հարձակման՝ նրա նպատակն է գրավել Հայաստանը։

«Վերոնշյալի կապակցությամբ ես որոշեցի՝ առաջին՝  հայտարարել քաղաքական իմ  գործունեություն մասին։ Երկրորդ՝ ստեղծել  Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելու քաղաքական շարժում, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝  ստեղծել հուսալի և անվտանգ համակարգ Հայաստանի պետականության պահպանման և բարգավաճման  համար»,- եզրափակել է նա։

Մանրամասները տեսանյութում՝

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial