Ինչպե՞ս է Պուտինը նշել Սուրբ Ծնունդը

Ինչպե՞ս է Պուտինը նշել Սուրբ Ծնունդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում. հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Ծառայությունից առաջ երկրի ղեկավարը հանդիպել է հատուկ գործողության ընթացքում զոհված ռուս հերոսների ընտանիքների հետ, նրանք միասին մասնակցել են նաև Նովո-Օգարևոյում Սուրբ Ծննդյան պատարագին։

Պուտինը նաև շնորհավորել է ուղղափառ ռուսներին Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ նշելով, որ այն միավորում է միլիոնավոր մարդկանց բարության, ողորմության և արդարության իդեալների շուրջ, և Ռուս ուղղափառ եկեղեցին և այլ քրիստոնեական դավանանքները Ռուսաստանում հսկայական ներդրում ունեն պատմամշակութային ժառանգության պահպանման և ինստիտուտի ամրապնդման գործում։

Նախագահը ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր նրանց, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը, մաղթել են առողջություն, հաջողություն և բարեկեցություն։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial