Ինքնաթիռի ուղեւորը ծննդաբերել է երկնքում․ մանրամասներ

Ինքնաթիռի ուղեւորը ծննդաբերել է երկնքում․ մանրամասներ

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի ուղեւորը թռիչքի ժամանակ ծննդաբերել է երկնքում եւ ուղեկցորդներից 55 հազար ռուբլի նվեր ստացել։ Այս մասին հաղորդել է ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը։

Ծննդաբերությունը սկսվել է մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե թռչող ինքնաթիռում։ Ավիաընկերությունից հայտնել են, որ հղի կինը սկսել է բարձր բղավել բարձրություն հավաքելուց անմիջապես հետո։ «Նրան օգնության են շտապել բորտուղեկցորդուհիները, որոնց թվում եղել է Նադեժդա Իվակինան՝ նախկին բուժաշխատողն և ուղևորներից բուժքույր Մադինան», — ասել է փոխադրողը:

Կնոջը դրել են երեք աթոռներից բաղկացած մի շարքում։ Ծննդաբերությունը լավ է անցել, ուստի օդաչուները որոշել են վթարային վայրէջք չկատարել։ Մյուս ուղևորները ցանկացել են կանխիկ նվեր հավաքել նորածին աղջկա համար․ այն ընդհանուր առմամբ կազմել է 55 հազար ռուբլի։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial