Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել հիվանդանոցին․ զոհվել է ավելի քան 500 մարդ

Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել հիվանդանոցին․ զոհվել է ավելի քան 500 մարդ

Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

«Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,- հեռուստաալիքին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հիվանդանոցի շենքն օգտագործվել է նաև որպես ապաստան Գազայի հատվածի հյուսիսից ժամանածների համար։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial