Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Իրանի հարձակումը

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Իրանի հարձակումը

Իսրայելը հաջողությամբ հետ է մղել Իրանի հարձակումը և ապագայում կհաղթի հակամարտությունում, վստահ է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն:

«Մենք որսացել ենք (իրանական օբյեկտները — խմբ.), հետ ենք մղել և միասին կհաղթենք»,- գրել է Նեթանյահուն X-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը մարտական պատրաստության էին բերվել:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial