Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի մոտակայքում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ի առավոտյան սեյսմոլոգները հայտնել էին Իրանի Հորմոզգան նահանգում 5,3 և 5,6 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժի մասին։

Նոր երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 16։26-ին (երևանյան ժամանակով՝ 20։26-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբասից 54 կմ հեռավորության վրա, օջախը՝ 7 կմ խորության վրա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial