Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում համագործակցությունը, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդման՝ կողմերը քննարկել են նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում համագործակցությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial