ԼՂ-ից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց

ԼՂ-ից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց

Սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 125 զոհվածի աճյուն, առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: Առաջիկայում կսկսվեն նույնականացման աշխատանքերը: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ»,- նշեց նա:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial