Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, գրում է minval.az-ը:
«Կա քննարկման թեմա, որը կարևոր է՝ հաշվի առնելով տնտեսական նախապատվությունները, տարածաշրջանային համագործակցությունը, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդումը: Սա հատկապես կարևոր է, քանի որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ, սրացման ռիսկերը նվազագույն են»,- հանդիպմանն ասել է Ալիևը: