ԼՂ-ն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին. Լավրով

ԼՂ-ն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին. Լավրով

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանյան գործիչների հայտարարությունները, թե Պուտինը, 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ստորագրելով, ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, սուտ են», — նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է։ Ավելին՝ կար ընդհանուր ըմբռնում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը կշարունակվի, սակայն հետագայում Պրահայում կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչով էլ հարցը փակվել է։

«Երբ 1 կամ 1,5 տարի անց Պրահայում կայացած ինչ-որ հերթական եվրոպական գագաթնաժողովում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991 թվականի սահմաններում ՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ հարցը փակվեց», — ասել է ՌԴ արտգործնախարարը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial