Խնձորի ազդեցությունը ուղեղի վրա

Խնձորի ազդեցությունը ուղեղի վրա

Քվինսլենդի համալսարանի և Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի գիտնականները ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են խնձորի անսպասելի դրական ազդեցությունն ուղեղի վրա:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակված են Stem Cell Reports ամսագրում , բնության այս բարիքը կարող է բարելավել հիշողությունը: Խնձորը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր, այդ թվում ՝ B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, կալիում, կալցիում, մագնեզիում, նիկել, մոլիբդեն, ֆոսֆոր և նատրիում, պեկտին, մանրաթել:

Բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում ՝ սրտի անբավարարության, քաղցկեղի զարգացումը կանխելու համար խորհուրդ է տրվում օրական ուտել առնվազն մեկ խնձոր: Ինչպես ցույց են տվել փորձարկումները, խնձորը դրական է ազդում գլխի կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրաը:
Նյութի աղբյուրը` ria.ru:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial