Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ տուժածները տեղափոխվել են 《Գյումրի》ԲԿ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ տուժածները տեղափոխվել են 《Գյումրի》ԲԿ

Հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 108 կմ հատվածում` Ազատան գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի վրա բախվել 35-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած Chevrolet Volt մակնիշի, 54-ամյա Արտյոմ Տ․-ի վարած GAZ 33023 բեռնատար, 66-ամյա Արա․ Ք․-ի վարած Nissan Serena և 26-ամյա Ցոլակ Բ․-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի շտապօգնության մեքենայով, 2 հոգի էլ քաղաքացիների օգնությամբ, անձնական ավտոմեքենաներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial