Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 7 վիրավոր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 7 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի՝ Ամասիայի վարչական տարածքում՝ Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:

Հայտնում է Shamshyan.com-ը։

7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial