Իրանի թմրամոլության բուժման կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 17 մարդ՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՍՆԱ գործակալության հրապարակումը։
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան ժամը 5։55-ին, Գիլան նահանգի Լանգարուդ քաղաքում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ։
Իրանի արդարադատության գերատեսչության ղեկավարը Գիլան նահանգի իշխանություններին հրահանգել է հետաքննություն անցկացնել և պարզել հրդեհի պատճառը, ինչպես նաև օգնել միջադեպից տուժածներին։
Տուժածներն ունեն մարմնի 40-60 % այրվածքներ։
Հաղորդվում է, որ կենտրոնում բուժում էր ստանում մոտ 40 մարդ։