Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 16-ամյա Ադամը, դարձել է «Շեյխ Մանսուր» գումարտակի համակարգող, հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Շեյխ Մանսուր» գումարտակի անձնակազմին ներկայացրի նրանց նոր համակարգողին՝ Չեչնիայի Հանրապետության հերոս, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության ղեկավար Ադամ Ռամզանի Կադիրովին: Այս նշանակումը մեր ժողովրդի կրոնական, ընտանեկան և մշակութային արժեքների պահպանման գործում Ադամի նշանակալի վաստակի բնական արդյունքն էր»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։
Դելիմխանովը նաև նշել է, որ Ադամ Կադիրովին շնորհվել է «Շեյխ Մանսուր» գումարտակի երկրորդ աստղ։
Կովկասի առաջին իմամի՝ Շեյխ Մանսուրի անունով գումարտակի ստեղծման մասին հայտնի է դարձել հոկտեմբերին։