Կանադայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում երեք երեխա

Կանադայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում երեք երեխա

Կանադայի Օնտարիո նահանգում հրաձգության է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի ոստիկանությանը հղումով, միջադեպի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա: Եվս մեկ մարդ վիրավորվել է:

«Խուզարկուներն ու քննիչները շարունակում են հետաքննել երկու տներում տեղի ունեցած հինգ մահվան դեպքերը», — ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հրաձգության զոհերի թվում են եղել 6, 7 և 12 տարեկան երեք երեխա, 41-ամյա մեկ մեծահասակ։ Զոհերի թվում է նաև հանցագործը։ Եվս մեկ չափահաս տուժած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ ոստիկանության՝ երկու միջադեպերն էլ կապված են և տեղի են ունեցել զուգընկերների միջև բռնության հետևանքով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial