Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակներում . Պեսկով

Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակներում . Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումներին ՀՀ չմասնակցելուն:

«Իհարկե, ցավում ենք, որ Հայաստանը վաղը չի մասնակցի բարձր մակարդակով գագաթնաժողովին, հույս ունենք, որ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակներում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, Պապիկյանը, Միրզոյանը, Սիմոնյանը չեն մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial