«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը, զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը, զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։

«նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ըստ ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ զոհերի թվում կա երեք երեխա։ Բացի այդ, ևս 121 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գտնվում են Մոսկվայի ու Մերձմոսկվայի տարբեր հիվանդանոցներում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial