Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոն

Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոն

Խստիվ դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը. այս մասին X սոցցանցի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն քննարկումները բնակիչների իրավունքների և անվտանգության շուրջ։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial