Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը

Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը

Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ։ Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ Այն ներկայացնում ենք հակիրճ.

«Դատարանը կիրառում է հետև ժամանակավոր միջոցները․

1․ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։

2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների հարաբեակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաաբերյալ , որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial