«Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր

«Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր

«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր: Այս մասին հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը:

«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ»,- հայտնում են «Բազումք»-ից` խոստանալով թարմացումների դեպքում տեղեկացնել:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial