այաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Նա հավելել է, որ Մոսկվայի շփումները Երևանի, ինչպես նաև Բաքվի հետ շարունակվում են։«Մենք շարունակում ենք շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ համար մոտ երկիր։ Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետը։ Ադրբեջանը նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Պեսկովը։