Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը. ԱԳՆ

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը. ԱԳՆ

Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների` Սկոպյեում կայացած հերթական աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: ՀՀ ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին` նոյեմբերի 30-ին, Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial