Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է». Ալիև

Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»:
Ադրբեջանում ԵՄ նոր ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է թերթել էջը, բարելավել հարաբերությունները իր հարևանի՝ Հայաստանի հետ:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվ ներգրավված լինի, այն կարող է օգնել մեզ շատ ոլորտներում: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ընդունել, որը 30 տարի չեն եղել», — ասել է Ալիևը:
Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial