Հայկական կողմն ունի 3 վիրավոր․ հակառակորդը  օգտագործել է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր

Հայկական կողմն ունի 3 վիրավոր․ հակառակորդը  օգտագործել է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր

Հունվարի 11-ին` ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ՝ այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial