Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին։

Ինչպես տեղեկանում ենք «Բազումք»-ի ֆեյսբուքյան էջից, արբանյակը տիեզերք կարձակվի Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

Նշենք, որ թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը, ինչի հետևանքով «Հայասաթ-1»-ը ևս ուղեծիր կարձակվի նախատեսվածից ուշ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial